Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

ՀԱԿ-ն առաջարկում է ԸՕ-ի շուրջ բանակցել 4+4+4 ֆորմատով, իշխանությունը դեմ չէ

ՀԱԿ-ն առաջարկում է ԸՕ-ի շուրջ բանակցել 4+4+4 ֆորմատով, իշխանությունը դեմ չէ
19.03.2016 | 11:00

ՀԱԿ-ն առաջարկում է Ընտրական օրենսգրքի շուրջ, հանրային լսումներից բացի, քաղաքական բանակցություններ անցկացնել։ Իշխանությունն ընդունում է առաջարկը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում հանրային քննարկման ժամանակ առաջարկեց քաղաքական բանակցություններն անցկացնել 4+4+4 ձևաչափով, որը ենթադրում է, որ այդ բանակցություններին կմասնակցեն չորսական ներկայացուցիչներ ընդդիմությունից, իշխանությունից և քաղաքացիական հասարակությունից։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց՝ պատրաստ են քննարկելու այս առաջարկը։ ՀՀԿ խմբակցությունից Հովհաննես Սահակյանը ևս նախնական համաձայնություն տվեց։
«Եթե այդ քննարկումներն անցկացվելու են առանց վերջնագրերի, ցանկացած ֆորմատով պատրաստ ենք քննարկելու»,- ասաց նա։ Հանրային քննարկման ընթացքում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները կրկին բարձրաձայնեցին Ընտրական օրենսգրքի նախագծի վիճահարույց դրույթների մասին իրենց մտահոգությունները։ Պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ էլեկտրոնային գրանցման համակարգը, որը նախատեսվում է ներդնել նոր Ընտրական օրենսգրքով, որոշակիորեն կբացառի կրկնաքվեարկությունը և կբարձրացնի վստահությունն ընտրական պրոցեսի նկատմամբ։ Նա ասաց՝ իրենք ևս խնդիր են տեսնում ազգային փոքրամասնություններին վերաբերող դրույթի հետ, կարող են հանել այդ կետը, որը պահանջում է ազգային չորս փոքրամասնությունների ներկայացուցիչներ ներառել կուսակցությունների ընտրացուցակներում։
Քննարկվող թեմաներից էր լրագրողների և դիտորդների ներկայության հարցը ընտրատեղամասերում։ Ըստ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի՝ նրանց թիվը չպետք է գերազանցի ութը։ Դավիթ Հարությունյանն ասաց՝ այս հարցի շուրջ իրենք պատրաստ են որոշակի զիջումների գնալու, և գուցե հնարավոր է ընդհանրապես հանել այդ սահմանափակումը։ Հիմնական խնդիրը, որ բարձրացրին քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ընտրացուցակների հրապարակումն է։ Օրենսգրքի նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանն ասաց՝ իրենք շարունակում են մնալ այն կարծիքին, որ չպետք է հրապարակեն ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները, բայց դրանք չպետք է լինեն բացարձակ գաղտնի։ Ըստ Հարությունյանի, իրենք օրենսգրքով առաջարկում են մեխանիզմ, որով դիտորդները և վստահված անձինք կկարողանան մինչև երկու ժամվա ընթացքում ծանոթանալ այդ ցուցակներին։ Անդրադառնալով մատների թանաքոտման հարցին՝ Հարությունյանը ասաց, որ այս մեթոդը կիրառվում է այն երկրներում, որտեղ չկա ընդհանուր փաստաթղթային բազա։ Նրա խոսքով՝ մատների թանաքոտման մեթոդը Վրաստանում ապացուցել է, որ չի ապահովում ընտրությունների թափանցիկությունը։

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ